Գունար Բերգ
Գունար Բերգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Սվոլյեր, Նուռլան, Նորվեգիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 1893[1][2][3] (30 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա և Trondheim Cathedral School? |
Մասնագիտություն | նկարիչ և լուսանկարիչ |
Ժանր | բնանկար |
Gunnar Berg Վիքիպահեստում |
Գունար Բերգ (նորվ.՝ Gunnar Berg, մայիսի 21, 1863[1][2][3][…], Սվոլյեր, Նուռլան, Նորվեգիա - դեկտեմբերի 23, 1893[1][2][3], Բեռլին, Գերմանական ռայխ[4]), նորվեգացի գեղանկարիչ, Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունար Բերգը ծնվել է Նորվեգական ծովի հյուսիս-արևմուտքում նորվեգական ափին գտնվող Լոֆոտենյան կղզիներում։ Նա ընտանիքի 12 եղբայրներից և քույրերից ավագն էր։ 1875—1881 թվականներին հաճախել է Տրոնհեյմի եկեղեցուն կից դպրոց։
Դեռ վաղ տարիքից առանձնանում էր նկարչական տաղանդով։ Նկարչության և գեղանկարչության մասնավոր դասեր է ստացել նկարիչ Յոհանեսենի մոտ։ Ավելի ուշ Բերգենում սովորել է արհեստավորական ուսումնարանում։
Ապա 1883-1885 թվականներին ուսանել է Գերմանիայում Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Ակադեմիան ավարտելուց հետո մինչև իր մահը Բերգն ապրել և աշխատել է Դյուսելդորֆում և Բեռլինում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունար Բերգի անունը կապվում է Դյուսելդորֆի գեղանկարչական դպրոցի հետ։ Հռչակվել է հայրենի Լոֆոտենյան կղզիների, ուր գրեթե ամեն տարի այցելում էր ձկնորսաշրջանի սկզբում, խստաշունչ գեղեցկությունը ներբողող նկարների շնորհիվ։
Բերգը նկարել է հարազատ քաղաքի, ծովային լանդշաֆտների և բնապատկերների տեսարաններ։ Նրա գործերի հիմնական թեման ձկնորսների աշխատանքն էր. լեռները և ծովը և՛ ամառվա, և՛ ձմռան ժամանակ։ Բացի դա, նա ստեղծել է դիմանկարներ, ավելի հաճախ՝ ձկնորսների։
Նկարչի ամենահայտնի գործերից է «Տրոլֆյորդեի ճակատամարտ» մարտանկարը, որում պատկերված է 1890 թվականի խոշոր ձկնորսիչ շոգենավերի սեփականատերերի և խութածոցի առևտրական նավերի ու ձկնորսների միջև ծովամարտը՝ տեղանքի վերահսկման համար։ Այժմ այդ նկարը գտնվում է Սվոլվերում գտնվող Գունար Բերգի անվան պատկերասրահում։
«Տրոլֆյորդեի ճակատամարտ» նկարը եղավ նկարչի վերջին խոշոր աշխատանքը։ 1891 թվականին նրա ոտքի վրա չարորակ ուռուցք հայտնաբերվեց և ստիպված էին այն անդամահատել։ Բերգի առողջությունը վատթարացավ, 1893 թվականի աշնանը նա թոքերի բորբոքում ստացավ։
Նկարիչը մահացել է 1893 թվականին Բեռլինում։ Թաղված է Սվոլվերի կղզիներից մեկում։
Գ. Բերգի նկարչները ներկայացված են Օսլոյի Ազգային թանգարանում, Ստոկհոլմի Արվեստի թանգարանում և Ազգային թանգարանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տրոլֆյորդեի ճակատամարտ (1890)
-
Սվոլվյե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gunnar Berg (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #138633142 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունար Բերգ» հոդվածին։ |
|